Հոդվածներ

Անչելոտի. «Վաղը երկրորդ դարպասապահը լինելու է Ֆրան Գոնսալեսը»
10.11.2023
1268 0

Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վալենսիային» (12.11. 00:00):

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ինձ դուր է գալիս՝ ինչպես է խաղում «Վալենսիան»: Նրանք դինամիկ և շատ լավ կազմակերպված թիմ են: Մենք պետք է շատ լավ խաղանք՝ միավորներ վաստակելու համար»:

«Բելինգեմն ասում է, որ իր հետ ամեն բան կարգին է: Այսօր նա նորմալ մարզվել է և պատրաստ է վաղվա հանդիպմաբըլ Եթե առաջիկա ժամերին ոչ մի արտասավոր բան տեղի չունենա՝ նա կխաղա»:

«Պայմանագրերի երկարաձգու՞մը, ակումբի ապագան արդեն գրվել է այդ ֆուտբոլիստների կողմից: Նրանք նոր պայմանագրեր են կնքում, քանի որ հարմարավետ են իրենց զգում այստեղ»:

«Ցավոք, Գյուլերը կրկին անհարմարություն է զգում: «Բրագայի» դեմ խաղից առաջ դա թվում էր շատ փոքր խնդիր, սակայն անհարմարությունը զգացնել է տալիս: Վնասվածքը լուրջ չէ, բայց Արդան ճնշում է զգում, քանի որ ցանկանում է խաղալ:  Սա քայլ հետ է, բայց վնասվածքի կրկնություն չէ: Հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջում ունենք, որից հետո նա ավելի լավ կվերականգնվի»:

«Ես և Վինիսիուսը չենք քննարկել «Մեստալյայի» նախորդ մրցաշրջանի հանդիպումը: «Վալենսիան» լավ, ինտենսիվ, հարձակմանը միտված թիմ է: 

«Վաղը երկրորդ դարպասապահը լինելու է Ֆրանը և մենք շատ վստահ ենք նրա ուժերի վրա: Կանիսարեսը նույնպես լավ տեսք ունի «Կաստիլյայում»:

«Մենք պետք է սխեման փոխելու քննարկում ունենանք, քանի որ պաշտպանությունում փոփոխություններ են տեղի ունեցել»: