Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բրագային» ու հաղթեց 3-0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խաղը:
«Սա լավ հանդիպում էր: Խաղն սկսեց, ու մեր դարպասին 11-մետրանոց նաշանակվեց: Այդ դրվագում Լունինը փայլուն խաղաց: Դրանից հետո մենք սկսեցինք վերահսկել հանդիպման ընթացքն ու երկրորդ կեսում շատ լավ պաշտպանությունից հարձակման անցանք՝ տանելով կարևոր հաղթանակ: Կեպան խնդիրներ ուներ նախավարժանքի ժամանակ, այդ պատճառով էլ դարպասում կանգնեց Լունինը: Մեզ մոտ առողջ մրցակցություն է, ու այդ սեյվը լավ նշան է,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
Fanat, Realmadrid.am