«Ռեալից» հեռանալուց հետո Իսկոն և Մարսելոն չեն կարողանում իրենց համար նոր ակումբներ գտնել։
As-ի փոխանցմամբ, երկուսն էլ ցանկանում են շարունակել հանդես գալ թոփ մակարդակի թիմերում ու խաղալ ՉԼ-ում։
«Ռեալից» հեռանալուց հետո նրանք անմիջապես առաջարկներ ստացան Քաթարի և ՄԼՍ-ի թիմերից, սակայն այդ տարբերակները նրանց չգոհացրին։ Այժմ նրանք սպասում են այնպիսի թիմերի առաջարկներին, որոնք գալիք մրցաշրջանում մասնակցելու են ՉԼ-ին։
Իսկոն այս ընթացքում բանակցություններ է վարել «Սևիլիայի» և «Բետիսի» հետ։ Առաջինի դեպքում ակումբիսպորտային տնօրենը նշել էր, որ իրենք ցանկանում են ավելի երիտասարդ ֆուտբոլիստների հրավիրել թիմ, իսկ երկրորդի դեպքում կար նաև բանավոր համաձայնություն դեռ նախորդ մրցաշրջանից։ Բանն այն էր, որ եթե «Բետիսի» նախորդ մրցաշրջանի արդյունքում նվաճեր ՉԼ-ի ուղեգիր, ապա Իսկոն կհամալրեր նրանց շարքերը, սակայն, ինչպես հայտնի է, դա տեղի չունեցավ։
Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Ռոման»։ Անձամբ Ժոզե Մոուրինիոն էր նրան ցանկանում տեսնել հռոմեական ակումբի կազմում։ Սակայն այս դեպքում ևս Իսկոն մերժել է այդ առաջարկը, քանի որ ակումբը չի մասնակցելու ՉԼ-ին։
Մարսելոն ևս առաջարկներ ունեցել է այս ընթացքում, բայց նա նույնպես մերժել է բոլոր առաջարկները։
Առայժմ այս ֆուտբոլիստները փնտրտուքների մեջ են ու դեռևս չգիտեն, թե որտեղ են շարունակելու իրենց կարիերան գալիք մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am