Լա լիգայի 11-րդ տուրում «Ալավեսին» պարտվելուց հետո «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն իր կարծիքն է հայտնել մեծ թվով վնասվածքների վերաբերյալ՝ մատնանշելով Էդեն Ազարի հերթական վնասվածքը:
«Չեմ սիրում արդարացումներ փնտրել: Վատ հանդիպում անցկացրինք: Մեզ շատ են խանգարում վնասվածքները, քանի որ չենք կարողանում հանդես գալ օպտիմալ կազմով: Միջմրցաշրջանային պատրաստությունը վատն էր, քանի որ դրանից առաջ շատ հանդիպումներ անցկացրինք Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում: Քիչ հանգստի հնարավորություն ստացանք. հիմա էլ նույն պատկերն է՝ հաշվի առնելով հագեցած խաղացանկը:
Սակայն, կրկնում եմ՝ արդարացումներ չենք փնտրում: Մենք չեմպիոնն ենք ու պետք է աստիճանաբար ավելացնենք»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
«Ռեալ» - «Ալավես» հանդիպումն ավարտվել էր 1:2 հաշվով:
Fanat, Realmadrid.am