Cadena SER. «Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել հաջորդ ամառ և առհասարակ, չգնել Մբապեին: Սագան վերջնականապես ավարտված է:
Նման որոշումն ունի երեք պատճառ:
1. Ակումբը չի ցանկանում խոշոր փոփոխություններ մտցնել աշխատավարձերի քաղաքականության մեջ, իսկ ֆրանսիացին զգալիորեն ավելի բարձր էր ստանալու մյուսներից, ինչպես նաև ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու դեպքում՝ աստղաբաշխական բոնուս:
2. Չնայած Մբապեն ընդամենը 24 տարեկան է, սակայն ակումբի տրանսֆերային քաղաքականությունն այսուհետ միտված է լինելու դեպի ավելի երիտասարդ ֆուտբոլիստները և «Ռեալը» չի ցանկանում փոխել մարտավարությունը:
3. Երկու տարի առաջ տրանսֆերի ձախողումից հետո «Ռեալը» և ղեկավարությունը դեռ վրդովված են, երկրպագուները՝ նույնպես և «սերուցքայինները» չեն ցանկանում կրկնություն: