Տիբո Կուրտուան խոսել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին։
«Մենք լավ հարաբերություններ ունենք։ Նա միշտ հաղթանակ է պահանջում մեզանից։ Ինձ դուր է գալիս նրա ոճը։ Ֆլորենտինոն որևէ հանդիպում բաց չի թողնում։ Նախկինում ես երբեք նման բան չեմ տեսել։ . Չեն կարող ասել, որ մենք շփվում ենք միմյանց հետ WhatsApp-ի միջոցով, բայց խաղերից առաջ և հետո զրույցներ լինում են։
Նա շատ ջերմ մարդ է ու միշտ մոտենում է խաղացողներին։ Նրա հետ դու քեզ ավելի հանգիստ ես զգում։ Մենք հրավիրել ենք նրան մեր հարսանիքին ու հույս ունենք, որ նա չի մերժի». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am