Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ նոր պայմանագիր է կնքել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ և այն կգործի մինչև 2029 թվականը:
20-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը ներկայումս կազմում է 1 միլիարդ եվրո, իսկ աշխատավարձը զգալիորեն բարձրացել է:
Հիշեցնենք, որ նա 2021 թվականին է ֆրանսիական «Ռեննից» 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել մադրիդյան գրանդ։ «Ռեալի» կազմում Կամավինգան մասնակցել է 114 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։