Զինեդին Զիդանը «Ինտերի» դեմ խաղից առաջ նշել է, որ սա թիմի համար եզրափակիչ խաղ է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են 3 միավոր վաստակելու համար։
«Նախորդ մրցաշրջանում մեզ չհաջողվեց հաղթել ՉԼ-ում, բայց դա մեր մշտական նպատակն է։ Չեմ կասկածում, որ այդ միտքը նաև ֆուտբոլիստների գլխում է։
Բարդ է լինելու և մենք պետք է շատ պայքարենք։ Ամեն ինչ կանենք ՉԼ-ն կրկին հաղթելու համար։
Իմ ապագան կախված չէ «Ինտերի» դեմ խաղի արդյունքից։ Դա մեզ համար եզրափակիչ է լինելու և մենք ամեն ինչ անելու ենք երեք միավոր վաստակելու համար։
Կարծում եմ թիմերը հավասար հնարավորություններ ունեն և բավական դիտարժան ֆուտբոլ է մեզ սպասվում։ Ֆուտբոլը օր օրի ավելի բարդ ու գեղեցիկ է դառնում, և ես կարծում եմ, որ այսօրվա ֆուտբոլում բոլորը կարող են հաղթել մեկը մյուսին։
«Բարսելոնայի» և «Ուեսկայի» դեմ տարած հաղթանակներից հետո թիմը գնալով ավելի լավն է դառնում։ ՉԼ-ում մինչ այս մեզ համար ամեն բան չէ, որ լավ է դասավորվել, և «Ինտերի» դեմ խաղը լավ հնարավորություն է երեք միավոր վաստակելու համար». ասել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am