Լա լիգայում հետաքննություն են սկսել «Բարսելոնայի» երկրպագուների նկատմամբ:
«Էլ Կլասիկոյի» ընթացքում նրանք ռասիստական արտահայտություններ են արել Վինիսիուս Ժունիորի հասցեին՝ նրան անվանելով կապիկ: Բրազիլացու ուղղությամբ բանանի նման առարկա է նետվել:
«Մենք կուղղորդենք մեր գործողությունները «Բարսելոնայի» և ոստիկանության հետ՝ կարգազանցներին գտնելու համար»,- ասված է լիգայի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել էր 2-1 հաշվով:
Fanat, Realmadrid.am