Օրելիեն Չուամենիին խաղընկերների հետ քննարկել է իր և Մարկուս Ռեշֆորդի ընդհանրությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ գոլերը տոնում են միևնույն ձևով։
Ֆրանսիացուն հարցրել են, թե ով է առաջինը կիրառել գոլը տոնելու այդ տարբերակը։
«Իհարկե, ես։ Ես պետք է դա ասեմ։ Մարկու՛ս, դու դա գիտես։ Զավեշտալի է, որ մի օր ես դրա մասին խոսել եմ նաև «Ռեալի» հանդերձարանում։ Գրողը տանի, այդ տղան շատ է գոլեր խփում։ Մարդիկ տեսնում են դա ու կարող են մտածել, որ դա հենց նրա տոնելու ձևն է։
Պետք է արժանին մատուցեմ Ռեշֆորդին, քանի որ նա գոնե գոլեր է խփում։ Ինձ դա անելը շատ ավելի բարդ է։ Մենք կարող ենք կիսել գոլը տոնելու տարբերակը». նշել է Չուամենին։
Հնարավոր է, որ հենց ֆրանսիացին է առաջինը կիրառել այդ տարբերակը, բայց հենց Ռեշֆորդն է այն ավելի հայտնի դարձրել, քանի որ նախորդ մրցաշրջանում անգլիացին բավական շատ էր գոլեր խփում։ Այս մրցաշրջանում, սակայն, նրա ամեն ամեն բան չէ, որ հարթ է ընթանում։ Մինչ այս նա ընդամենը երեք գոլի հեղինակ է դարձել։ Չուամենին «Ռեալի» կազմում անցկացրած երկու տարիների ընթացքում միայն մեկ գոլ է հեղինակել, սակայն պետք է նշել, որ դա նրա գլխավոր գործառույթը չէ։
Los Merengues, Realmadrid.am