Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վաղաժամ է ավարտել թիմի մարզումը:
Անգլիացին ընդհանուր խմբից առանձին է սկսել մարզումը, սակայն 5 րոպե անց շփվել է մարզչական շտաբի հետ ու ավարտել աշխատանքը:
AS-ի հաղորդմամբ՝ Ջուդը անհարմարություն է զգացել ուսի հատվածում:
Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Բելինգեմը կմասնակցի վաղը կայանալիք՝ «Գրանադայի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմը «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 4 ասիստ:
Fanat, Realmadrid.am