Karol G–ն կոլումբացի երգչուհի է, որին ամսական 50 միլիոն մարդ է լսում Spotify հարթակում։ 2023 թվականին նա թոփ 10 ամենաշատ լսումներ ունեցած արտիստն է եղել։
Diario Sport–ի հաղորդմամբ՝ Karol G–ի լոգոտիպը «Էլ Կլասիկոյում» պատկերված կլինի «Բարսելոնայի» մարզաշապիկի վրա։
Այսպիսով, Karol G-ն կդառնա չորրորդ արտիստը, որի լոգոն «Բարսելոնա» – Spotify համագործակցության արդյունքում պատկերված կլինի կատալոնացիների մարզաշապիկում՝ Դրեյքից, Ռոզալիից և The Rolling Stones–ից հետո։