Հոդվածներ

Ժյուլ Կունդեն մեծ հավանականությամբ բաց կթողնի «Կլասիկոն»
10.10.2023
1403 0

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ծնկի հյուսվածքների վնասվածք է ստացել։ 

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը «Գրանադայի» դեմ խաղի առաջին կեսում ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով։ Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ Կունդեի վնասվածքը սպասվածից ավելի մեղմ է, սակայն Mundo Deportivo-ի պնդմամբ, ֆուտբոլիստը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի հոկտեմբերի 28-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը։

Ֆրանսիայի հավաքական նրա փոխարեն հրավիրվել է «Չելսիի» պաշտպան Ակսել Դիսասին։ 

Կա տեղեկություն, որ Լամին Յամալը ևս վնասվածք է ստացել, սակայն դեռևս հստակություն այդ տեղեկությունների շուրջ չի եղել։ 

Los Merengues, Realmadrid.am