• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա. «Մադրիդի» խաղացողները պետք է հասկանան, որ պետք է ավելի շատ վազեն, պրեսինգի դիմեն և պաշտպանվեն»

Հոդվածներ

Արբելոա. «Մադրիդի» խաղացողները պետք է հասկանան, որ պետք է ավելի շատ վազեն, պրեսինգի դիմեն և պաշտպանվեն»
04.05.2026
468 0

Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էսպանյոլին» և հաղթեց 2։0 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը։

«Այսօր մեզ վերջապես հաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել: Մենք շատ գոհ ենք դրանից:

«Առաջիկա «Կլասիկո՞ն» (10.05, 23:00 Երևանի ժամանակով): Դա լինելու է շատ առանձնահատուկ հանդիպում, ինչպես միշտ»:

«Վինիսիուսը կրկին անհավանական հանդիպում անցկացրեց: Նա անդադար վտանգավոր պահեր էր ստեղծում «Էսպանյոլի» դարպասի մոտ, խփեց 2 գոլ, ինչպես նաև փայլուն պաշտպանվեց: Նա միշտ շատ է օգնում մեզ:

Վինիսիուսը առաջատար է և հիանալի թիմակից: Ես ինձ շատ բախտավոր եմ զգում, որ իմ տրամադրության տակ ունեմ նման ֆուտբոլիստ: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Վինիին դաշտում ներդրած ջանքերի համար»:

«Մբապեի հանգիստը ընկերուհու հետ Իտալիայո՞ւմ: Մեր բոլոր վնասվածք ստացած ֆուտբոլիստները գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության տակ: Ազատ ժամանակ ցանկացած խաղացող կարող է անել այն, ինչ ցանկանում է: Ես չեմ միջամտելու նման թեմաներին:

Շատերը զայրացա՞ծ են Կիլիանի գործողություններից: Ես չեմ կասկածում իմ ֆուտբոլիստների վերաբերմունքին գործի նկատմամբ: Բոլորը հասկանում են, թե ինչ է նշանակում «Ռեալ Մադրիդ», և որ ոչ մի խաղացող չի կարող ավելի կարևոր լինել, քան ակումբը: Կկարողանա՞ Մբապեն խաղալ «Բարսելոնայի» դեմ: Կտեսնենք այս շաբաթվա ընթացքում»:

«Վինիսիուսն ավելի նվիրվա՞ծ է գործին, քան Մբապեն: Ես չեմ համեմատում խաղացողներին: Մեզ պետք է բոլոր ֆուտբոլիստների նվիրվածությունը հաղթելու համար, ես միշտ դա եմ ասել:

Ինձ ցավ է պատճառում տեսնել, թե ինչպես են բոլոր թիմերը խաղի ընթացքում ավելի շատ տարածություն հաղթահարում (վազում), քան մենք: Մենք պետք է սկսենք ավելի շատ վազել, պրեսինգի դիմել և պաշտպանվել: «Մադրիդի» խաղացողները պետք է հասկանան, որ միայն տաղանդն այլևս բավարար չէ:

«Մադրիդը» հաջողության է հասել ոչ թե սմոքինգներով դաշտ դուրս եկող ֆուտբոլիստների շնորհիվ, այլ այնպիսի խաղացողների, ովքեր դաշտը լքում էին քրտինքով, ջանքերով և անմնացորդ նվիրումով թրջված մարզաշապիկներով»:

«Շատ հույս ունեմ, որ շուտով Կարվախալը կվերադառնա շարք: Նա արժանի է նրան, որ խաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը»:


Ամենակարդացված