«Ռեալը» դիտարկում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, գործարքն առավել հավանական կդառնա, եթե մադրիդցիներին չհաջողվի համաձայնության գալ Կիլիան Մբապեի կամ Էրլինգ Հալանդի հետ:
Անգլիացու հետ բանակցություններում առավելություն է լինելու այն, որ միջնորդներ չեն խառնվելու, ու «Ռեալի» ղեկավարութունը պետք է բանակցի նրա եղբոր՝ Չարլիի հետ: Այս պայմաններում գործարքը համեմատաբար էժան կլինի:
«Սերուցքայինները» գործարքում կարող են ներառել նաև Գարեթ Բեյլին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Քեյնն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am