«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը իր կարծիքն է հայտնել Էդեն Ազարի վերաբերյալ։
«Երբեք կասկածներ չեն եղել, որ Ազարը որակյալ ֆուտբոլիստ է։ Վնասվածքները և վատ ֆիզիկական վիճակը նրան թույլ չէին տալիս ցույց տալու այն, ինչին նա ընդունակ էր, սակայն «Սելթիկի» դեմ խաղում Էդենը առանձնահատուկ էր։ Հուսով եմ, որ նա կկարողանա նույն կերպ շարունակել». նշել է Կրոսը։
Հիշեցնենք, որ Ազարը «Սելթիկի» դեմ խաղի 30-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Կարիմ Բենզեմային, և արդյունքում բելգիացին իր անվան դիմաց գոլ և գոլային փոխանցում գրանցեց։
Los Merengues, Realmadrid.am