Relevo-ի փոխանցմամբ, առաջիկա օրերին Մադրիդի «Ռեալը» կարևոր հայտարարությամբ է հանդես գալու։ Խոսքը գնում է Վինիսիուսի նոր պայմանագրի մասին։
Մի քանի ամիս առաջ «Սերուցքայինները» նոր պայմանագրի հարցում համաձայնություն են ձեռք բերել բրազիլացու հետ, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, քանի որ ակումբը սպասում է հարմար պահի։
«Սերուցքայինները» մտադիր են եղել դեռ նախորդ շաբաթ հայտարարել Վինիսիուսի նոր պայմանագրի մասին, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ Քովիդի թեստը դրական արդյունք է ունեցել, ինչի պատճառով արարողությունը հետաձգվել է։ Նշվում է, որ «Ռեալը» հայտարարությամբ հանդես կգա միջազգային դադարից հետո։
Վինիսիուսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։ Նրա աշխատավարձը նոր պայմանագրով զգալիորեն բարձրանալու է, ինչպես նաև բարձրանալու է վերջինիս հրաժարագինը՝ 700 մլն եվրոյից դառնալով 1 մլրդ եվրո։
Los Merengues, Realmadrid.am