Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Էսպանյոլ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
04.05.2026
57 0

Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էսպանյոլին» և հաղթեց 2։0 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» հաղթանակ է տարել «Էսպանյոլի» դեմ արտագնա 20 հանդիպումներից 13-ում «Կոռնելիա-Էլ Պրատ» մարզադաշտում (նաև 3 ոչ-ոքի և 4 պարտություն): Սա լավագույն ցուցանիշն է Լա լիգայում հանդես եկող թիմերի շարքում:

«Ռեալ Մադրիդն» առաջին անգամ մարտի կեսերից ի վեր սեփական դարպասն անառիկ պահեց: Այդ ժամանակ «սերուցքայինները» հաղթել էին «Մանչեսթեր Սիթիին» (3:0):

Վինիսիուսը 2026 թվականին բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ: Սա Լա լիգայի ֆուտբոլիստների շարքում լավագույն ցուցանիշն է՝ Լամին Յամալի հետ մեկտեղ (15 գոլ 25 խաղում):

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ֆուտբոլիստների շարքում այս ժամանակահատվածում Վինիսիուսից ավելի շատ գոլ է խփել միայն Հարի Քեյնը (24):

Վինիսիուսը «Մադրիդի» պատմության մեջ 8-րդ խաղացողն է, ում հաջողվել է բոլոր մրցաշարերում 20-ից ավելի գոլ խփել 5 մրցաշրջան անընդմեջ: Նախկինում նման նվաճման հասել են Պաինյոն, Դի Ստեֆանոն, Պուշկաշը, Ուգո Սանչեսը, Ռաուլը, Ռոնալդուն և Բենզեման:


Ամենակարդացված