«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեռանալուց հետո թեժ պայքար է սկսվել նրա տեղը զբաղեցնելու համար:
«Կապանռնագույնների» նախկին նախագահ Ժոան Լապորտան իր՝ նախընտրական պաստառներից մի քանիսը փակցրել է նույնիսկ «Սանտիագո Բերնաբեու» հարևանությամբ:
Հատկանշական է, որ «Ռեալն» այս քայլը վիրավորական չի համարել:
«Իհարկե, Ֆլորենտինոն սա ընդունեց սպորտային հանգստությամբ: Մենք միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, ու լավ գիտեմ, որ շատ բաների վերաբերվել ենք հումորով»,- Լապորտայի խոսքերը փոխանցում է Cadena SER-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի փաստաբանը «Բարսելոնայի» նախագահ է եղել 2003-2010 թվականներին:
Fanat, Realmadrid.am