Նոյեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, կայանալու է Իսպանիայի գավաթի 2021/22 խաղարկության վիճակահանությունը:
Ինչպես հաղորդդում է COPE-ն, «Ռեալը» բաց է թոնելու առաջին երկու փուլը: Բանը նրանում է, որ սկզբնական փուլին մասնակցելու են Իսպանիայի առաջնության բոլոր թիմերը, բացի «Ռեալից», «Բարսելոնայից» ու Բիլբաոյի «Ատլետիկից»: Այս թիմերը մասնակցելու են սուպերգավաթային խաղերին:
Այսպիսով, «սերուցքյաինները» գավաթի խաղարկությանը միանալու են 1/16 եզրափակչից, որը կայանալու է հունվարին:
Հիշեցնենք, որ նախորդ խաղարկությունում Զիդանի սաները դուրս էին մնացել հենց 1/16 եզրափակիչ՝ 1:2 հաշվով պարտվելով «Ալկոյանոյին»:
Fanat, Realmadrid.am