Լա լիգայի դատախազները դատարանում հաստատել են, որ «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» խաղում ռասիստական բռնության է ենթարկվել ոչ միայն Վինիսիուսը, այլև նրա հայրենակից Էդեր Միլիտաոն, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիստական վիրավորանքները համաշխարհային ուշադրության առարկա էին դարձել: Իսպանիայում հարուցված գործով երեք անձ մեղավոր է ճանաչվել ու ցմահ որակազրկվել մարզադաշտ մուտք գործելուց:
«Վալենսիան» շարունակում է պնդել, որ «Մեստալյա» մարզադաշտում միայն մի քանի երկրպագու է ռասիստական վիրավորանքներ հնչեցրել, սակայն փաստերն այլ վկայություն ունեն:
Որպես տուգանք՝ գալիք մրցաշրջանում «Վալենսիայի» մարզադաշտի որոշ սեկտորներ փակ կլինեն:
Fenomeno, Realmadrid.am