Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Տորգան Ազարը խոսել է իր եղբոր՝ Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի մասին, ով Պորտուգալիայի դեմ խաղում վնասվածք էր ստացել։
«Էդենը արդեն իրեն բավականին լավ է զգում։ Այսօր նա մարզում է անցկացրել մարզասրահում։
Նա շատ է ցանկանում մասնակցել Իտալիայի դեմ խաղում։ Ցանկանում է օգնել թիմին և կարևոր դեր ունենալ այդ խաղում։ Նա ամեն ինչ կանի այդ խաղին մասնակցելու համար, բայց ամեն բան մարզ կլինի միայն ուրբաթ օրը։
Էդենը կարևոր է այս հավաքականի համար։ Նա վերահսկում է գնդակը, կարող է հանգստացնել խաղն ու վտանգավոր պահեր ստեղծել։ Պորտուգալիայի դեմ խաղում նա իրեն լավ դրսևորեց։ Առանց որևէ վախի մտնում էր պայքարի մեջ և յուրաքանչյուր դրվագում պայքարում գնդակի համար։
Բոլորս հուսով ենք, որ նա կկարողանա մասնակցել Իտալիայի դեմ խաղին». նշել է Տորգան Ազարը։
Los Merengues, Realmadrid.am