«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին դուր չի գալիս «ևս մեկ ֆուտբոլիստի» կարգավիճակը, քանի որ նա ցանկանում է լինել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Թոնի Կրոսը նույնպես ցանկանում է հիմնական կազմի ֆուտբոլիստ լինել: Նախորդ մրցաշրջանում գերմանացին լրջորեն մտածում էր կարիերան ավարտելու մասին, սակայն որոշեց շարունակել ելույթները, քանի որ հույս ուներ՝ հետագայում նույնպես առանցքային դեր է ունենալու:
AS. Կրոսը լի է վճռականությամբ Անչելոտիին հասկացնելու, որ նա «Ռեալի» որոշ խաղային խնդիրներ լուծումն ունի:
«Խետաֆեի» և «Ունիոնի» դեմ խաղում նա խաղադաշտ մտավ երկրորդ կեսում և հաղթանակի գործում ահռելի ներդրում ունեցավ: Հիմա նա հույս ունի, որ ավելի շատ վստահություն կվայելի և առաջիկա շաբաթներում ավելի շատ խաղաժամանկ կստանա: