Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» առաջարկ չի կատարի Սերժ Գնաբրիին։
Ակումբը այդ դիրքում ունի Ասենսիո և Ռոդրիգո, և նրանք կարծում են, որ այդ ֆուտբոլիստները բավարար են։
Գնաբրիի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչ 2023 թվականը, և ֆուտբոլիստը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել։ Այս կերպ «Բավարիան» կփորձի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է, որ գերմանական ակումբը մոտ 40 մլն եվրո է ցանկանում ստանալ այդ գործարքի արդյունքում։
2021/22 մրցաշրջանում Գնաբին «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am