• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ռոդրիգոն խաղադաշտում ավելի շատ տարածության կարիք ունի»

Հոդվածներ

Անչելոտի. «Ռոդրիգոն խաղադաշտում ավելի շատ տարածության կարիք ունի»
21.09.2023
1755 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ հաղթեց «Ունիոն Բեռլինին»:

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Ես Չուամենիի առաջ խնդիր չեմ դրել գոլ խփել: Անհատապես ոչ մեկի առաջ նման խնդիր չի եղել: Դժվար հանդիպում էր, սակայն սա սպասելի էր: Այո, մենք կարող էինք ավելի շուտ գոլ խփել, բայց այն, որ մենք խաղավերջում գոլի հեղինակ դարձանք՝ շատ կարևոր է: Սա է «Ռեալի» մարզաշապիկի ոգին»:

«Բելինգեմի հաջողության գաղտնիքը նրա որակի և հաջողության մեջ է: Ջուդը հիանալի է տեղակայվում տուգանային հրապարակում և այդ որակի շնորհիվ կարողանում է առավելագույնը քաղել»: 

«Ընդմիջումից հետո մենք որոշ պահեր շտկեցինք, երկրորդ խաղակեսն ավելի լավն էր, քանի որ մենք խաղում էինք այնպիսի մրցակցի դեմ, որն ավելի քիչ էր պրեսինգի դիմում: Ամեն դեպքում մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց»:

«Մեր խնդիրն էր համբերատարություն դրսևորել, քանի որ հենց այդպիսի խաղերում կարող ես ծուղակի մեջ ընկնել: Նման դեպք գրանցվել էր 2 տարի առաջ՝ «Շերիֆի» դեմ:

«Ռոդրիգո՞ն, վերջին խաղերը նրան դժվարությամբ են տրվում: Նա խաղադաշտում ավելի շատ տարածության կարիք ունի: Նրա բախտը փոքր-ինչ չբերեց»:

«Մենք այնպիսի կազմ ունենք, որ կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Մենք շատ լավ թիմ ունենք, որը մեծ որակներ ունի»:

«Խոսելուն մեր խաղը լավացրել է «երկրորդ հարկում», մենք ավելի վտանգավոր ենք դարձել այդ առումով: Նա միշտ կարող է գոլ խփել»:

«Բրահի՞մը, նրան պետք է ավելի շատ խաղաժամանակ տրամադրվի, բայց այս խաղում նույնպես նա մեծ ներդրում ունեցավ»: