Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում կայացավ Մադրիդի «Ռեալի» ու Բիլբաոյի «Ատլետիկի» միջև հանդիպումը:
Զինեդին Զիդանի սաներն առաջին խաղակեսում դժվարությամբ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել՝ չնայած այն հանգամանքին, որ մրցակիցը 13-րդ րոպեից ելույթ էր ունենում 10 ֆուտբոլիստով. 34-ամյա Ռաուլ Գարսիան հասցրել էր մինչև այդ երկու դեղին քարտ ստանալ ու հեռացվել խաղադաշտից:
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Թոնի Կրոսի հեռահար հարվածը միայն առաջին կեսին ավելացված ժամանակի 1-ին րոպեին առաջ մղեց «Ռեալին» հաշվի մեջ: Առաջին խաղակեսն ավարտվեց «Ռեալի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Երկրորդ կեսի մեկնարկից 7 րոպե անց բասկերը կարողացան խփել պատասխան գնդակը. 52-րդ րոպեին Կապան հավասարեցրեց հաշիվը:
74-րդ րոպեին Կարիմ Բենզեման գլխի դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց «Ռեալին» հաշվի մեջ, իսկ հիմնական ժամանակին ավելացված ժամանակի 2-րդ րոպեին «Ռեալի» հարձակման առաջատարը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3-1:
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալն» իր ակտիվում ունի 26 միավոր: «Ռեալ Սոսյեդադն» ու «Ատլետիկոն» նույնքան միավոր ունեն: Այս երեք թիմերն են մրցաշարային աղյուսակի առաջատարները:
Լա լիգա, 19-րդ տուր
Գոլերը՝ 1-0՝ Կրոս 45+1՛, 1-1՝ Կապա 52՛, 2-1՝ Բենզեմա 74՛, 3-1՝ Բենզեմա 90+2՛
Fenomeno, Realmadrid.am