Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը նվաճելուց հետո «Ռեալն» սկսել է պատրաստվել Լա լիգայի հերթական տուրին, որտեղ մրցելու է «Ատլետիկոյի» հետ:
Այն ֆուտբոլիստներն, ովքեր Մյունխենգլադբախի հետ հանդիպումն սկսել էին առաջին րոպեներից, վազքային վարծություններ են կատարել: Թիմի մյուս մասը մարզել է գնդակին տիրելու տարրերն ու պրեսինգը, որից հետո երկկողմանի խաղ անցկացրել փոքր չափերի գնդակով:
Հատկանշական է, որ ընդհանուր խումբ է վերադարձել վնասվածքից նոր ապաքինված Ֆեդերիկո Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է դեկտեմեբրի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am