Իսպանական As պարբերականի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ն դեռևս չի կորցրել իր հույսը և փորձում է նոր պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ։ Վերջին շրջանում ակումբի և ֆուտբոլիստի հարաբերությունները կարծես թե դրական նոտայի վրա են։ Մբապեն մասնակցեց նաև թիմի նախորդ խաղին և նույնիսկ դարձավ գոլի հեղինակ։
Նախորդ շաբաթ նաև հանդիպում է տեղի ունեցել Մբապեի հարազատների և Քաթարի ներկայացուցիչների միջև։ Սպասվում է, որ նմանատիպ հանդիպում այս շաբաթ տեղի է ունենալու նաև «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ Կիլիանը նոր պայմանագիր է կնքելու փարիզյան ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեի հարազատների և Քաթարի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Մադրիդի «Ռեալին»։ Քաթարի ներկայացուցիչների համար զարմանալի է այն, որ «Ռեալը» այդքան մեծ հետաքրքրվածություն ունենալով հանդերձ, դեռևս որևէ առաջարկ չի կատարել Մբապեի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկը, որ նա կարող է նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ։
Ֆրանսիական ակումբի դիրքորոշումը հստակ է։ Նրանք պատրաստ են բաժանվել Մբապեից, եթե վերջինիս տրանսֆերի դիմաց վճարեն 250 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am