Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը զարմացրեց բոլորին, երբ նախորդ շաբաթ հավաքական հրավիրեց Լուկա Մոդրիչին:
Խորվաթ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել օգոստոսին՝ «Ռեալի» մարզման ընթացքում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, հավաքականի ճամբարում պարզել են, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրն ամբողջովին չի ապաքինվել ու չի կարող մասնակցել Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականների դեմ խաղերին:
Ավելի վաղ նշվում էր, որ Մոդրիչը կհասցնի վերականգնվել մինչև «Սելտայի» հետ հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 12-ին, սակայն, ստեղծված վիճակում «սերուցքայինների» մարզչական շտաբը ռիսկի չի գնա:
Fanat, Realmadrid.am