Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղը (0-3):
«Նման բան հազվադեպ է պատահում: Կարծես «Բարսելոնայի» դարպասի դեմ պատ լիներ: Գնդակը 5 անգամ դիպավ դարպասաձողերին: Առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի կարողանում ենք պահեր ստեղծել: Այնպես որ, հետագայում նույնպես խաղալու ենք այս սխեմայում»,- իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ հաջորդ ընկերական խաղում «Ռեալը» կմրցի «Յուվենտուսի» հետ:
Fanat, Realmadrid.am