ԱՄՆ-ում ընթացող մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում Մադրիդի «Ռեալը» Դալասում մրցեց «Բարսելոնայի» հետ ու պարտվեց 0-3 հաշվով:
Կատալոնական ակումբի կազմում գոլեր խփեցին Ուսման Դեմբելեն, Ֆերմին Մարինն ու Ֆերան Տորեսը:
«Արքայական ակումբը» մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ պահեր ուներ, որոնք չկարողացավ գոլի վերածել: Մասնավորապես, Վինիսիուս Ժունիորը 20-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից՝ հարվածելով դարպասաձողին: «Բարսելոնային» այս խաղում ևս 4 անգամ փրկեց դարպասաձողը:
Ընդհանուր առմամբ՝ «Ռեալը» մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 29 հարված (մրցակիցը՝ 12), որոնցից 5-ը՝ դիպուկ (7):
Այս պարտությունն աաջինն էր «Ռեալի» համար այս պատրաստության շրջանակում, որի վերջին խաղը թիմը կանցկացնի օգոստոսի 3-ին «Յուվենտուսի» հետ: Հիշեցնենք, որ նախորդ խաղերում «Ռեալը» 3-2 հաշվով հաղթել էր «Միլանին», 2-0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Գոլերը՝ Դեմբելե, 15՛, Մարին, 85՛, Տորես, 90+1՛
Չիրացված 11մ՝ Վինի Ժունիոր, 20՛:
Fenomeno, Realmadrid.am