Արդեն 2024 թվականի սկզբին «Ռեալի» գլխավոր մարզիչը պետք է վերջնական որոշում կայացնի թիմի հիմնական դարպասապահի հարցով:
Լունին-Արիսաբալագա զույգից մեկին կվաստահեն Լա լիգան և Չեմպիոնների լիգան, իսկ մյուսին՝ Իսպանիայի գավաթը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը չի ցանկանում հետաձգել այդ հարցը և ավելին, չի ցանկանում այդ դիրքում ռոտացիա կիրառել: Իտալացին հասկանում է, որ վերջին որոշումը դժվար է տրվելու, քանի որ և՛ ուկրաինացին և՛ իսպանացին հիանալի են կատարել Կուրտուային փոխարինողի դերը:
Անչելոտիի որոշումից է կախված նաև դիրքի ապագան հետագայում: Մեծ հավանականությամբ, ում ընտրի 64-ամյա մասնագետը, նա էլ կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո մնալ: