Մադրիդի «Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել Դալասի AT&T ստադիոնում, որտեղ հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին, կմեկնարկի «Բարսելոնայի» դեմ խաղը:
Կատալոնական ակումբի դեմ խաղը երրորդն է «Ռեալի» համար մինչմրցաշրջանային այս պատրաստության շրջանակում: Նախորդ երկու խաղերում «Ռեալը» 3-2 հաշվով հաղթել է «Միլանին», 2-0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Կառլո Անչելոտին նախախաղային ասուլիսին հայտնել է, որ բացի Արդա Գյուլերից, մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղադաշտ դուրս գալ:
Fenomeno, Realmadrid.am