ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Le Parisien-ը։
Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Լիգա 1-ից և միանալ «սերուցքայիններին»։ Կիլիանը որոշման մասին հայտնել է ՊՍԺ-ին և տեղեկացրել, որ նոր պայմանագիր չի կնքելու ֆրանսիական ակումբի հետ։
Մբապեն «Ռեալից» պահանջում է տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ և 100-125 միլիոն եվրո հավելավճար իր գործակալ մոր համար։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։