Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիա շուրջ 1,2 մլն եվրո կվճարի այն ակումբին, որը կհաղթի Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Ներկա մրցաշրջանում եզրափակիչում կմրցեն «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։
Աղբյուրի տեղեկություններով՝ եզրափակչում պարտված թիմը կստանա մոտ 1 մլն եվրո։ Այս գումարը հիմնականում ձևավորվում է հեռուստատեսային հեռարձակման իրավունքների վաճառքից։
Բացի այդ, «Բարսելոնան» և «Ռեալը» կստանան նաև հավելյալ եկամուտ տոմսերի վաճառքից։ Սպասվում է, որ եզրափակիչի համար կվաճառվի ավելի քան 50 հազար տոմս՝ 72-ից մինչև 270 եվրո արժեքով։ Կազմակերպչական ծախսերը հանելուց հետո գոյացած գումարը կբաժանվի ԻՖՖ-ի և եզրափակիչ դուրս եկած թիմերի միջև, ինչի արդյունքում նրանք կարող են վաստակել ևս 1 մլն։
Իսպանական գրանդների հանդիպումը կանցկացվի Սևիլիայում՝ «Օլիմպիկո դե Սևիլյա — Լա Կարտուխա» մարզադաշտում։ Մեկնարկը՝ ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին։
Fanat, Realmadrid.am