ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առավել քան երբևէ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, հաղորդում է իսպանական Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի մայր Ֆայզա Լամարին «Ռեալին» հայտնել է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է 250 միլիոն եվրոյով վաճառելու Կիլիանի տրանսֆերային իրավունքը: Լամարին նաև հայտնել է, որ փորձում է համոզել ՊՍԺ-ին, որ զիջումների գնա գումարի չափի հարցում:
Տեղեկություններ կան, որ Մբապեն համաձայնել է հրաժարվել 2023/24 մրցաշրջանի համար նախատեսված հավատարմության հավելավճարից, ինչի համար ֆրանսիացին փոխհատուցում կստանա այն գումարից, որը «Ռեալը» ՊՍԺ-ին կվճարի տրանսֆերի համար:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կարող է պայմանագրի ժամկետի ավարտին մեկ տարի մնացած ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից մոտ 250 միլիոն եվրո վաստակել, սակայն իրականությունն այն է, որ այդ գումարի մի մասը կտրամադրվի ֆուտբոլիստին:
Ակնկալվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան, ու գործարքը կկայանա առաջիկա օրերին:
Fenomeno, Realmadrid.am