«Ռեալը» կկարողանա Չեմպիոնների լիգայի հանդիպումներն անցկացնել «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում: «Սերուցքայինները» պաշտոնական թույլտվություն են ստացել ՈՒԵՖԱ-ից:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբն» իր խաղերն անցկացնում է «Ալֆրեդո դի Ստեֆանոյում»՝ Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի վերամեկնարկից սկսած:
Այս ընթացքում «Սանտիագո Բերնաբեուում» վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Սպասվում է, որ դրանք կավարտվեն 2022 թվականին:
Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում «Ռեալը» 4 հանդիպում է անցկացրել և 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Fanat, Realmadrid.am