Relevo-ի փոխանցմամբ, «Ռեալի» գլխավոր սկաուտ Խունի Կալաֆաթը ընթրիք է կազմակերպել Բրահիմ Դիասի, Ջուդ Բելինգեմի և Արդա Գյուլերի համար։
Լուսանկարը, որտեղ այդ եռյակը միասին է, նկարել է հենց Կալաֆաթը։
Նպատակն այն է, որ ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ստեղծեն միմյանց հետ նաև խաղադաշտից դուրս։ Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ, Դիասի և Բելինգեմի միջև արդեն իսկ նկատվել է ընկերական հարաբերություններ մարզումների ժամանակ։
Այս ֆուտբոլիստների ձեռքբերման համար գլխավոր պատասխանատուն եղել է հենց Խունին, և ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունեցել է նրանց հետ։
Los Merengues, Realmadrid.am