Դեռևս վերջնական պարզ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան:
Այնուամենայնիվ, հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ավստրիացին հունվարին բանավոր համաձայնության է հասել «Ռեալի» հետ ու ամռանը մինչև 2025 թվականի հունիսը նախատեսված ժամկետով պայմանագիր կկնքի:
Միևնույն ժամանակ «Չելսին» և «Լիվերպուլը» փորձում են «սիրաշահել» 28-ամյա խաղացողին, որպեսզի վերջինս փոխի իր որոշումը:
Մոտ օրերին Ալաբան պաշտոնապես կհայտարարի, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու Մյունխենից:
Բունսելիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am