Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստը 5 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Միլան»
16.06.2024
2153 0

«Միլանը» ձեռք կբերի «Ռեալի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Խիմենեսին։

Relevo-ի փոխանցմամբ, իտալական ակումբում գոհ են երիտասարդ ֆուտբոլիստի ելույթներից և մտադիր են պահել նրան թիմում։ 

Խիմենեսը մեկ տարի առաջ վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր «Միլան», և նրա պայմանագրում կար կետ, ըստ որի իտալական ակումբը կարող է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները 5 մլն եվրոյի դիմաց։ 

Վերջին օրերին համաձայնություն է ձեռք բերել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։ «Միլանը» կակտիվացնի այդ կետը և 5 մլն եվրո կվճարի «Ռեալին» Խիմենեսի տրանսֆերի համար։ 

19-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում Սերիա Ա-ում մասնակցել է 3 հանդիպման և ևս երկու հանդիպում անցկացրել է Իտալիայի գավաթի խաղարկությունում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված