The Athletic-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանի որդի Տեոն նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որը կգործի մինչ 2024 թվականը։ 21-ամյա ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ «Կաստիլիայի» կազմում։
Տեոն նաև հանդիսանում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։ Նա «Ռեալի» ակադեմիայում է 13 տարեկանից։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Կաստիլիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am