Ֆերլան Մենդին, ով իր երրորդ մրցաշրջանն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում, այսօր նշում է իր ծննդյան 27-րդ տարեդարձը։ Այս երեք տարիների ընթացքում ֆրանսիացի պաշտպանը արդեն հասցրել է «Ռեալի» հետ հինգ տիտղոս նվաճել՝ Չեմպիոնների լիգա, 2 Լա Լիգա, 2 Իսպանիայի սուպերգավաթ։
«Արքայական» ակուբի կազմում իր նորամուտը Մենդին նշել է 2019-ի սեպտեմբերի 1-ին՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։ Այդ պահից ի վեր նա մասնակցել է 105 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am