Արդեն մեկ շաբաթ է՝ Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը թիմի հետ պատրաստվում է 2023/24 մրցաշրջանին:
20-ամյա անգլիացին հրաշալի մինչմրցաշրջան է անցկացնում «Արքայական ակումբում»:
«Նա գազան է, ամեն ինչ ճիշտ է անում, ամեն մի քայլը»,- Relevo-ի հաղորդմամբ՝ Վալդեբեբասից այսպիսի խոսքեր են գալիս՝ ուղղված Ջուդ Բելինգեմին:
Բելինգեմը կարճ ժամանակում հասցրել է արժանանալ թիմակիցների ջերմությանն ու մարզչական անձնակազմի հիացմունքին:
Ի դեպ, Ջուդն արդեն մականուն ունի. նրան կոչում են «Բելի»:
«Բացարձակապես հիանալի մարդ է». բոլորը համակարծիք են Բելինգեմի վերաբերյալ:
Fenomeno, Realmadrid.am