«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը գնահատել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի աշխատանքը:
«Պերեսն ամենալավ նախագահն է: Նա արել է ամեն հնարավորը, որ բարելավի ենթակառուցվածքները, մարզադաշտն ու ակումբին ֆինանսական կայունություն բերի:
Նա բացարձակ առաջնորդ է: Շատ կարևոր է, որ ակումբում ոչ ոք բարձր չլինի նախագահից, որի աշխատանքն իրոք տպավորիչ է»,- իսպանացու խոսքը փոխանցում է The Athletic-ը:
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսն առաջին անգամ «Արքայական ակումբի» նախագահ է դարձել 2000 թվականին:
Fanat, Realmadrid.am