«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը երեկ վնասվածք է ստացել և նախնական տվյալներով շարքից դուրս եկել մոտ մեկ ամսով։
Անգլիացին մեկնաբանել է իր վնասվածքը։
«Չկա մի բան, որը ես ավելի շատ եմ ատում, քան հանդիպումներ բաց թողնելը, բայց փորձում եմ այս ամենի մեջ տեսնել դրականը։ Միգուցե իմ մարմինը թելադրում է ինձ, որ ծանր մրցաշրջանից հետո իրեն որոշակի հանգիստ է անհրաժեշտ։
Շատ հիասթափված եմ, բայց կաջակցեմ տղաներին որպես երկրպագու, քանի դեռ չեմ վերադարձել խաղադաշտ իմ լավագույն մարզավիճակով։ Շնորհակալություն ձեր հաղորդագրությունների և աջակցության համար». գրել է Բելինգեմը։
Los Merengues, Realmadrid.am