Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն գալիք մրցաշրջանում վարձավճարով ելույթ կունենա «Գրանադայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբների միջև կնքված գործարքի մանրամասները չեն նշվում:
2022.23 մրցաշրջանում Վալյեխոն «Ռեալի» կազմում մասնակցել էր 4 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցման աչքի չէր ընկել:
Հիշեցնենք, որ 2020-2021 թվականներին իսպանացին խաղացել էր «Գրանադայի» կազմում:
Fanat, Realmadrid.am