Կայացավ ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղային օրվա Մադրիդի «Ռեալ» - Մյունխենգլադբախի «Բորուսիա» հանդիպումը։
Զինեդին Զիդանի սաները խաղի հենց մեկնարկից ցույց տվեցին, որ խաղադաշտ են դուրս եկել միայն ու միայն հաղթելու մտադրությամբ։
Արդեն 9-րդ րոպեին «Սերուցքայիններին» հաջողվում է բացել հանդիպման հաշիվը։ Լուկաս Վասկեսի կատարած հիանալի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման գլխի հարվածով գրավեց Յան Զոմերի դարպասը։
«Ռեալի» ֆուտբոլիստնեը, իհարկե, չէին պատրաստվում է սահմանափակվել ձեռք բերածով, քանի որ ոչինչ դեռ երաշխավորված չէր։ Եվ հանդիպման 31-րդ րոպեին «Ռեալին» հաջողվում է նաև կրկնապատկել առավելությունը։
Կրկին գլխի հարվածով աչքի է ընկնում Կարիմ Բենզեման, իսկ փոխանցումը այս անգամ կատարում է Ռոդրիոն։
Երկրորդ խաղակեսի ընթացքում «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները հիմնականում է միտված էին հաղթական հաշիվը պահպանելու և չէին գրոհում այն տեմպերով, ինչ առաջինում։ Փոխարենը փորձում էին խաղը կառուցել ամուր պաշտպանության և հակագրոհների վրա։
Հյուրերը հնարավոր ամեն ինչ անում էին գոնե ոչ ոքի կորզելու համար, բայց «Ռեալը» այսօր ավելի ուժեղ էր։
Այսպիսով «Ռեալը» հաղթանակ է տանում որոշիչ խաղում և պայքարը կշարունակի ՉԼ-ի Փլեյ-Օֆֆ փուլում։․
«Ռեալ Մադրիդ» 2-0 «Բորուսիա Մ.»
Գոլերը՝ Բենզեմա (9,31)
Los Merengues, Realmadrid.am