Cadena SER–ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ոչ միայն ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեին, այլ նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հեղինակավոր լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մբապեն փետրվարի 15–ին հայտնել է ՊՍԺ–ի ղեկավարությանը՝ հեռանալու մտադրության մասին։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ 25–ամյա հարձակվողն այդ մասին հայտնել է նաև թիմակիցներին ու մարզչական շտաբին։
Ինչ վերաբերվում է Հոլանդին, ապա հայտնի է, որ նրա ներկայացուցիչները մշտական կապի մեջ են «սերուցքայինների» հետ։