Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Ջոնաթան Տայի ծառայություններով։
Bild-ի փոխանցմամբ, «Բավարիան» այլևս գերմանացու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մրցավազքում առաջատար չէ։ Նշվում է, որ «Արքայական» ակումբի ներկայացուցիչները արդեն իսկ շփվել են ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Սպասվում է, որ «Բայերի» պաշտպանը իր ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի հունվարին։ Հնարավոր է տեղափոխություն այլ ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Տան «Բայերի» կազմում մասնակցել է 6 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am