Արդեն գաղտնիք չէ, որ Կարլո Անչելոտին հաջորդ տարի ստանձնելու է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, չնայած այն ամենին, որ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։
Globo Esporte-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է Անչելոտիի աշխատելաոճի մասին։
«Մենք լավ հարաբերություններ ունենք։ Շատ հանգիստ կարող ենք կատակել միմյանց հետ։ Ուրախ եմ և շնորհակալ այն վերաբերմունքի համար, որը Կարլոն տվել է ինձ և մյուս խաղացողներին։ Նա շատ պարզ մարդ է և խոսում է այն, ինչ մտածում է։ Նա միշտ լավն է ցանկանում դիմացինին։
Կարլոն միշտ կատակում է ինձ, Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու շուրջ, սակայն մենք չենք ցանկանում մտնել այդ թեմայի մեջ։ Այժմ նա մեր մարզիչն է «Ռեալում», իսկ առաջիկայում մարզելու է մեզ հավաքականում։ Անչելոտին ուրախ է և գոհ։ Ես նրան համարում եմ մեծագույն մարզիչ։ Նրա ձեռքբերումները խոսում են այդ մասին». նշել է Միլիտաոն։
Los Merengues, Realmadrid.am